Յովետիչը կարող է տեղափոխվել «Ինտեր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ստեվան Յովետիչը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»:

Գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 15 մլն եվրո: Ընդ որում, իտալական ակումբը նախ ցանկանում է նրան մեկ տարով վարձակալել, ապա, ցանկության դեպքում, ամբողջությամբ գնել տրանսֆերը: Չեռնոգորացի ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան կկազմի 3.5 մլն եվրո:

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա Ստեվան Յովետիչը մասնակցել է 26 հանդիպման, դարձել 5 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս