Ժողովուրդ. Սյունիքի մարզպետը պարտքի տակ չի մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից արժանանալով ոսկե մեդալի, պարտքի տակ չի մնացել եւ դեկտեմբերի 7-ին գյուղնախարար Սերգո Կարապետյանին շնորհել է “Ակսել Բակունցի” մեդալ ու հենց մարզխորհրդի նիստից հետո, առանց ավագանու որոշման, ՀՀ գյուղնախարարին արժանացրել է Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը: Այդ մասին գրում է “Ժողովուրդ” թերթը։
“Իր այս քայլերը Սուրեն Խաչատրյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում այսպես բացատրեց.   “Ոչ, ավագանու որոշմամբ ենք գյուղնախարարին արժանացրել այդ մրցանակներին, եւ Գորիսի քաղաքապետն անձամբ է նրան տվել մրցանակը”։
Հարցին, թե գյուղնախարարը որ արժանիքի համար է նման պատվի արժանացել, պատասխանեց. Նվիրել ենք, որ հատուկ ուշադրություն է դարձրել մարզինե”,- մեջբերում է “Ժողովուրդը”:




Լրահոս