Մերկասառույցը` ավտոմեքենաների բախման պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 17-ին, ժամը 20.59-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի Չիվա-Ելփին ավտոճանապարհին, մերկասառույցի հետևանքով, բախվել են իրար հետևից ընթացող ԻԻՀ քաղաքացներ՝ Մուհամադ Ռոշանի վարած “Մասկ” մակնիշի 22 a 52310 պետհամարանիշով, կցորդով բեռնատարը և Մեհտի Իզոմիի վարած “Իվեկո” մակնիշի 81 a 66510 պետհամարանիշով բեռնատարը, ինչի հետևանքով ավտոմեքենաները կողասահել և մասնակի փակել են ճանապարհը:
Բեռնատարների բեռնարկղների (բարձված ծխախոտով) ամրակները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ, ավտոմեքենաները ուղղելու և բեռնարկղներն ամրացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: “Եղեգնաձոր ճանշին” ՓԲԸ-ի կողմից կատարվել են ճանապարհի մշակման աշխատանքներ: ժամը 23.15-ի սահմաններում որոշում է կայացվել փակել Ելփին-Չիվա ճանապարհահատվածը և ճՈ աշխատակիցների ուժերով սահմանել հերթապահություն: Մինչ երթևեկության վերականգնվելը կգործի Ելփին֊չիվա շրջանցիկ (հին) ավտոճանապարհը: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս