Հրազդանի կիրճում և «Ֆլորենս» ռեստորանի մոտ հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` Մալականի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` 21.43-ին:
Հրազդանի կիրճում այրվել է 5 հա բուսածածկույթ և Քեռու փողոցի տներից մեկին կից խորդանոցը (27 քմ ):

Ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, կրկին հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.35-ին, մարվել՝ 23.35-ին:
Այրվել է 1500 քմ խոտածածկույթ:




Լրահոս