Քաղաքացին սայթաքել եվ սահել է դեպի ձորակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 20-ին` ժամը 08.32-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում քաղաքացի է սայթաքել և սահել դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 08.40-ին հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել 1928 թ. ծնված Ռոզա Թադևոսյանին, ով հոսպիտալացվել է Բերդ քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս