ՉԻ ՇՏԱՊՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» («ՀԿԵ») ՓԲԸ-ն ավարտել է իր հետազոտությունը Գեղարքունիքի մարզի Վարդենիս կայարանից 2 կմ դեպի հյուսիս գտնվող կամրջի՝ նոյեմբերի 15-ին տեղի ունեցած փլուզման պատճառների վերաբերյալ, սակայն չի շտապում հրապարակել եզրակացությունը: «ՀԿԵ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ պատահարի վերաբերյալ իրենց եզրակացությունը կհրապարակեն միայն իրավապահ մարմինների գործողությունների ավարտից եւ տրվելիք գնահատականից հետո: Նա վստահեցրեց, որ «ՀԿԵ»-ն հոգացել է պատահարի հետեւանքով մահացած երեք անձանց թաղման ծախսերը, ինչպես նաեւ բյուջե է հատկացվել նրանց ընտանիքներին պարբերաբար օգնելու համար: ««ՀԿԵ»-ն պատրաստ է օգնել նաեւ մահացած աշխատակիցների երեխաներին` կրթության եւ աշխատանքի տեղավորման հարցերում` ընդունելով «Հարավկովկասյան» երկաթհամակարգ»,-ընդգծեց նա: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս