Այսօր ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի ծննդյան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հուլիսի 16-ն է, տարվա 197-րդ օրը:  Տարվա ավարտին մնում է 168 օր: 1989 թվականի այս օրը ծնվել է հայտնի ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը, ով հանդես է գալիս Իսպանական Լա Լիգայի «Ռեալ Մադրիդ» ակումբում։

1426537_977399942277092_112625378518820261_n

Բեյլը ծնվել է Ուելսի Քարդիֆ քաղաքում։ Հայրը՝ Ֆրենկը աշխատում էր դպրոցում՝ որպես պահակ, իսկ մայրը՝ Դեբին օպերացիոն կառավարիչ էր։ Բեյլը հաճախել է Եգլվիս Նևիդ հիմնական դպրոցը։ Նա Քարդիֆ Սիթի ակումբի ֆուտբոլիստ՝ Քրիս Փայքի եղբորորդին էր։ Նա դեռ սովորում էր, երբ առաջին անգամ հայտնվեց Սաութհեմփթոն ի ուշադրության կենտրոնում, երբ նա խաղում էր իր առաջին ակումբի՝ Քարդիֆի ֆուտբոլային ակումբի կազմում։

11214056_1164537530229998_387023009016067972_n

Բեյլը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սաութհեմփթոն»-ում։ 2007 թվականին Բեյլը տեղափոխվեց«Տոտենհեմ» 7 միլիոն եվրոյի դիմաց։ Բեյլի առաջին խաղը ընկերական էր՝ Սեյնթ Պատրիկս Աթլետիկի և փոխարինվեց 80-րդ րոպեին վնասվածքի պատճառով։ Իսկ նրա պաշտոնական առաջին խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ էր:  2013 թվականի սեպտեմբերի 1-ին Բեյլը 6 տարվա պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալ»-ի հետ։

11068027_1091959104154508_2394285483853655976_n

 

 

Իսպանական մամուլը և «Ռեալ Մադրիդ» հեռուստաալիքը հրապարակեցին, որ Բեյլի տրանսֆերային գինը կազմել է 77 միլիոն ֆունտ ստերլինգ (91մլն եվրո), մինչդեռ անգլիական մամուլը հրապարակեց, որ արքայական ակումբը Բեյլի համար վճարել է 80 միլիոն ֆունտ ստերլինգ (100մլն եվրո), որը ավելին էր Կրիշտիանու Ռոնալդուի համար վճարված ռեկորդային գնից։

1472097_1119662001384218_3607796313322344169_n

Նա հենց առաջին մրցաշրջանում դարձավ թիմի մեկնարկային կազմի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկը՝ օգնելով թիմին հաղթել Իսպանիայի գավաթը և ՈՒԵՖԱ-ի գավաթը՝ գոլ խփելով երկու եզրափակիչներում։

68959_984113674939052_5415669881145920388_n

 

1920136_1004325632917856_2834532197192238000_n

10444759_916003481750072_525514637747957385_n

 




Լրահոս