ՎԱԶ 2121-ը Վայք քաղաքի տարածքում գլորվել է ձորը. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղի բնակիչ 44-ամյա Մայիս Մարգարյանը, վարելով “ՎԱԶ 2121” մակնիշի 56 ՏՍ 649 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած գոտի և մոտ 20 մետր գլորվել ձորը: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի հիվանդանոց: 




Լրահոս