Ոստիկանները բացահայտեցին Տավուշի մարզում տեղի ունեցած սպանությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Տավուշի քննչական բաժանմունքում ավագ քննիչ Հունան Գարամյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն), 294 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ապօրինի որս կատարելու) հատկանիշներով: 
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ Բերդ քաղաքի բնակիչ 1961թ. ծնված 52-ամյա Սերոժ Հովհաննիսյանի մահվան փաստի առթիվ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Տավուշի մարզային վարչություն և ոստիկանության Բերդի բաժին ահազանգ էր ստացվել, որ Նավուր գյուղին պատկանող “Քոսականց կապեր” կոչվող հանդամասում տղամարդու դի կա: Նշված հանդամաս էին մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խմբերը՝ մարզի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գեորգի Միրզոյանի և Տավուշի ոստիկանության բաժնի պետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ: 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կրակոցն արձակվել է Ա. Ղազարյանի կողմից, ինչի հետևանքով Ս. Հովհաննիսյանը աջ ազդրի մասում հրազենային վնասվածքից տեղում մահացել է: Գ. Շաշյանը հայտնում է, որ հրացանը եղել է ապօրինի, իսկ Ա. Ղազարյանը նախկինում ապօրինի որս կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել: Քննիչի որոշմամբ Ա. Ղազարյանը ձերբակալվել է և այս պահին գտնվում է ոստիկանության Տավուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: 
Քիչ հետո ոստիկանների ուղեկցությամբ նա տեղափոխվելու է դեպքի վայր, որտեղ քննչական փորձարարություն է կատարվելու: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տավուշի ոստիկանության օպերատիվ քննչական խումբը պարզել է նաև նրանց հետ եղած մյուս անձին, ով ոստիկանություն դեպքի մասին հայտնած Բերդ քաղաքի բնակիչ 1980թ. ծնված 33-ամյա Կարեն Ջուլհակյանն է, ով աշխատում է Արծվաբերդի անտառապետության Նավուրի բաժնում ՝ որպես անտառապահ: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս