ԿԸՀ-ն մերժեց Անդրիաս Ղուկասյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննության առավ ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի դիմումը, որում նախագահի թեկնածուն պահանջում էր մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկն անվավեր ճանաչել ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը: ԿԸՀ-ն որոշեց մերժել դիմումը՝ պատճառաբանելով, որ այն անհիմն է, քանի որ Ընտրական օրենսգրքում բացակայում է այն հիմքը, որով Անդրիաս Ղուկասյանը պահանջում է անվավեր ճանաչել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
“Գտնում եմ, որ հանրության ազատ ընտրության բարձրագույն իրավունքն այս քաղաքական իրադրության մեջ կարող է իրացվել միայն իշխող կուսակցության թեկնածուի մասնակցությունը ընտրություններում բացառելու դեպքում”,- նշված  էր Անդրեաս Ղուկասյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն խոստացել էր հացադուլ անել, եթե ԿԸՀ-ն մերժեր իր դիմումը:




Լրահոս