Տանիքում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 13-ին, ժամը 16.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 32/6 հասցեում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմի և պահեստի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.25-ին, մարվել` 17.40-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ):




Լրահոս