Թուրքիայում հարձակվել են «Արմեն» ճամբարում հսկողություն իրականացնող ակտիվիստների վրա. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլում հրապարակվող «Ակօս» հայկական թերթի տեղեկությունների համաձայն՝ արդեն 100-րդ օրը «Արմեն » ճամբարում հերթապահություն իրականացնող հայերը ենթարկվել են հարձակման:

Ճամբարում հսկողություն իրականացնող «Նոր զարթոնք» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որ երեկ գիշեր 23.30-ի սահմաններում ճամբարի քանդման դեմ պայքարող հայ ակտիվիստները հարձակման են ենթարկվել:

Նախկին որբանոցում հսկողություն իրականացնող անձանցից երկուսը վիրավորվել են։ Հայտարարության մեջ նաև նշված է, որ անհայտ անձինք երկու մահակներով հարձակվել են որբանոցը հսկողների վրա, սակայն նրանց հարձակումը հետ է մղվել։




Լրահոս