Եղեգնուտ գյուղում տուն է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 14-ին` ժամը 10.02-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է չբնակեցված տուն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մ եկուսացվել է ժամը 11.05-ին, մարվել՝ 11.20-ին:

Այրվել է Խ. Ղ.-ին պատկանող տան հուրասենյակը (35 քմ.)՝ գույքով (2 մահճակալ, զգեստապահարանը, փայտե վառարանը): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև գյուղի 7 բնակիչ:




Լրահոս