ԱՄՆ-ում ձերբակալվել է Մորգան Ֆրիմանի թոռնուհու սպանության մեջ կասկածյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքում ոստիկանությունը ձերբակալել է Մորգան Ֆրիմանի խորթ թոռնուհու` Ի’Դենի Հայնսի սպանության մեջ կասկածյալին` նրա ընկերոջը, հայտնում է The Daily Mail-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն` 30-ամյա Լամար Դավենպորտը, ով ռեփեր և սկսնակ դերասան է, թմրանյութ է օգտագործում և բազմիցս հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, նա ձերբակալվել է մարիխուանա պահելու և մանր հանցագործությունների համար: Ենթադրաբար, հանցանքի կատարման պահին նա գտնվել է կոկաինի ազդեցության տակ:

Ի’Դենի Հայնսի վրա հարձակումը տեղի է ունեցել Նյու Յորքում կիրակի օրը` օգոստոսի 16-ին, ժամը 3-ի սահմաններում: Ականատեսի խոսքով` տղամարդը հարձակվել է 33-ամյա Հայնսի վրա` «Հեռացե՛ք, սատանաներ: Հիսուս Քրիստոսի անունով վտարում եմ ձեզ» վանկարկումներով: Դրանից հետո նա 16 հարված է հասցրել Հայնսին: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է ստացված վնասվածքներից:

Հայնսը Մորգան Ֆրիմանի առաջին կնոջ թոռնուհին էր` Ջանեթ Բրեդշոուի, ում հետ նա ամուսնացած էր 1967-1979թթ.-ին:




Լրահոս