ԱՄՆ-ում սոված արջի գլուխը մնացել է դռան վրա կատվի համար նախատեսված անցքի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Սանդփոինթ քաղաքի բնակիչ Դուգ Հարդերը իր տանն արջ է հայտնաբերել, որի գլուխը խցանվել է դռան վրա կատվի համար նախատեսված անցքի մեջ: Ինչպես հայտնում է The Huffington Post-ը, այս մասին վերջինս գրել է Facebook-ի իր էջում:

Տղամարդու խոսքով՝ միջադեպը գրանցվել է օգոստոսի 13-ին: Տեսնելով անկոչ հյուրին՝ Հարդերը փրկարարների ծառայություն է զանգահարել, սակայն արջը կարողացել է ինքնուրույն ազատվել «թակարդից» ու դիմել փախուստի:

Գազանը փորձել է տուն ներխուժել կատուների համար նախատեսված անցքից, քանի որ չի կարողացել բացել ապակե դուռը:

CMeiwteWwAAFRFz




Լրահոս