Իտալիայում 450 տուն վաճառվում է 1 եվրոյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական Գանջի քաղաքում, որը գտնվում է Պալերմո կուրորտային նահանգում, վաճառքի են հանվել 1 եվրո արժողությամբ տներ, գրում է mignews.com-ը:

Գանջի հնագույն քաղաքում (հիմնադրվել է XII դարում) նման տները 450 են, որոնց բնակիչները լքել են քաղաքը ճգնաժամի պատճառով: Սա ստիպել է տեղի իշխանություններին զբաղվել հարցի լուծմամբ:

Նշվում է, որ 450 տան համար արդեն իսկ հավակնում է մոտ 2000 մարդ, այդ թվում և օտարերկրացիներ: Սակայն Իտալիայի քաղաքացիություն ստանալու համար բավական չէ միայն գնել տունը: Դրա համար անհրաժեշտ է ապրել Գանջիում գոնե կես տարի:




Լրահոս