Կոբզոնը Պուտինին առաջարկել է խզել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ ու Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը ՌԴ ղեկավարությանն առաջարկել է վերջ դնել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերություններին: Այս մասին հայտնում է «Լուրերի ռուսական ծառայությունը»:

«Ես կխզեի բոլոր դիվանագիտական հարաբերությունները, միայն թե ամերիկացիները սկսեին մտածել, որ մեզ հետ չի կարելի այդ կերպ վարվել, չի կարելի կատակել Ռուսաստանի հետ: Կա Ռուսաստանի բնակչություն՝ ազատ, իր երկիրը սիրող: Մեզ հետ կատակել ոչ մեկի խորհուրդ չէի տա»,- հայտարարել է Կոբզոնը:

Հավելենք, որ ավելի վաղ Կոբզոնը հայտարարել էր, որ շնորհիվ Վլադիմիր Պուտինի նա Եվրամիություն բժշկական վիզա է ստացել:




Լրահոս