Թուրքիան առաջին անգամ մասնակցել է ընդդեմ «Իսլամական պետության» ավիահարվածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական ինքնաթիռներն առաջին անգամ մասնակցել են ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի՝ «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ հասցնելուն, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը:

«Անցած գիշեր մեր ինքնաթիռները սկսել են կոալիցիայի կազմում օդային օպերացիա իրականացնել ընդդեմ Սիրիայում Իսլամական պետության» դիրքերի, որոնք վտանգ են սպառնում նաև մեր անվտանգությանը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անկարան ու Վաշինգտոնն ավարտել են թուրք-սիրիական սահմանին ընդդեմ ԻՊ մասշտաբային օպերացիայի վերաբերյալ բանակցությունները:




Լրահոս