Պուտինը հայտնել է՝ որքան է կազմում ռուսական ավիացիայի կողմից ոչնչացված իսլամիստների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ռուս զինծառայողները լուրջ արդյունքների են հասել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՟ Ղազախստանում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Ոչնչացվել են կառավարման և ռազմամթերքի պահուստի տասնյակ կետեր, ոչնչացել են հարյուրավոր ահաբեկիչներ և մեծ քանակությամբ ռազմատեխնիկա: Ընդ որում, մենք կողմ ենք առավել լայնամասշտաբ կոալիցիայի ձևավորմանը՝ ծայրահեղականների և ահաբեկիչների դեմ պայքարի համար»,-հայտարարել է ՌԴ նախագահը:




Լրահոս