Ռուսական Սու-30 կործանիչներն Իրաքում իսլամիստների դիրքերի ուղղությամբ առաջին հարվածներն են հասցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքյան ԶԼՄ-ները, հղում անելով իրաքյան բանակի Media War Cell մամուլի կենտրոնին, հայտնում են, որ ռուսական Սու-30 կործանիչներն Իրաքում առաջին ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ:

«Սալահեդին մարզում «Սուխոյ» տեսակի կործանիչները ոչնչացրել են ահաբեկիչների 3 ապաստարանները, ինչպես նաև Մոսուլ քաղաք ուղևորվող ավտոշարասյունը»,-հայտարարել են իրաքյան բանակի Media War Cell մամուլի կենտրոնում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուս ներկայացուցիչները չեն պարզաբանում, թե ինչ տեսակի տեխնիկա են մատակարարում Իրաք՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում: Սակայն հայտնի է, որ Մերձավոր Արևելքում ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ռազմական տեխնիկայի մի շարք տեսակներ են մատակարարվել. ինքնաթիռներ (կործանիչներ և ռմբակոծիչներ), զենիթահրթիռաին համակարգեր, ուղղաթիռներ, հրետանային համակարգեր, զրահապատ տրասնսպոտային միջոցներ, ինչպես նաև ռազմամթերք:




Լրահոս