Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն Ռուսաստանի խնդիրների հետազոտման կենտրոն է ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանի խնդիրների հետազոտման կենտրոն ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել, ասվում է պետության ղեկավարի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, գրում է Lenta.ru-ն:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կենտրոնի հիմնական նպատակը գիտավերլուծական մշակումներն ու Մոսկվայի հետ համագործակցության ակտուալ խնդիրների հետազոտությունն է:

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիան, ռուսական հանրության շրջանում ներքին տագնապային գործընթացները, ՌԴ վերջին գործողությունները միջազգային հարթակում, Ռուսաստանի տնտեսության զարգացման կանխատեսումները, Ռուսաստանում ուկրաինացիների շահերի ապահովումը. ահա այս և այլ հարցեր կհետազոտվեն կենտրոնում պրոֆեսիոնալ մակարդակով»,-այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս