Երևանում կրակել են չորս երիտասարդի վրա. նրանք ասել են, թե չեն ճանաչում «հակառակորդներին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին` ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վահագ Գ.-ն:

Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից, ըստ Վահագ Գ.-ի հայտարարության` «Մետաքսի» մոտ ստացել է հրազենային վնասվածք:

Հոկտեմբերի 26-ին` ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն:
Ըստ հիվանդի հայտարարության` վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից Խորենացու փողոցում:

Նույն օրը` ժամը 00.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արման Ա.-ն:

Ըստ հիվանդի հայտարարության` վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում: Իսկ ժամը 03.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Արման Ս.-ն:

Ըստ հիվանդի հայտարարության` վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից «Մետաքսի» մոտ: Ըստ բժշկի տեղեկանքի` Վահագ Գ.-ն, Վլադիմիր Գ.-ն, Արման Ա.-ն և Արման Ս.-ն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:

Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս