Մեծ Բրիտանիան խզել է Ռուսաստանի հետ քաղաքական բոլոր շփումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական կողմի նախաձեռնությամբ սիրիական և ուկրաինական իրադարձությունների ֆոնին Լոնդոնի և Մոսկվայի միջև քաղաքական կապերը խզվել են, փոխանցում է  ТАСС-ը:

Այս մասին Times պարբերականի հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն:

«Պրակտիկորեն քաղաքական բոլոր շփումները խզվել են, երկու երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը դադարեցվել է: Նախարարական մակարդակով ևս լճացում է նկատվում: Այժմ շփման միակ ոլորտը մշակույթն է»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանը:

Յակովենկոյի խոսքով՝ Լոնդոնում ՌԴ դեսպանատների աշխատակիցների թիվը նվազել է այն պատճառով, որ բրիտանական իշխանությունները հրաժարվում են վիզաներ տրամադրել ռուս դիվանագետներին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս