Թուրքիայում իսլամիստ ահաբեկիչ-մահապարտ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգում հատուկ օպերացիայի ընթացքում ձերբակալվել է ահաբեկիչ-մահապարտը, ով ահաբեկչություններ էր պլանավորել: Այս մասին այսօր գրում է թուրքական Sabah թերթը:

Հրատարակչության տեղեկությունների համաձայն` մահապարտ-ահաբեկչի անունը դեռևս չի հայտարարվում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի ոստիկանությունը հետախուզում է մահապարտ-ահաբեկչի, ով ներխուժել է Թուրքիա հարևան Սիրիայից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Դիարբեքիր նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ու ոստիկանության միջև փոխհրաձգություն էր գրանցվել:




Լրահոս