Պուտինը ցավակցել է կործանված ինքնաթիռի ուղևորների հարազատներին. ուղևորների թվում հա՞յ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել Եգիպտոսում վթարի ենթարկված ինքնաթիռում գտնված ուղևորների հարազատներին, փոխանցում է Lifenews-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:

Վլադիմիր Պուտինը երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հանձնարարել է պետական հանձնաժողով ձևավորել: ՌԴ վարչապետն իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին հանձնարարել է ուևորվել Կահիրե:

Lifenews-ն ավելի վաղ հրապարակել էր ինքնաթիռում գտնված ուղևորների անունները: Հրապարակված ցանկում ենթադրաբար հայկական ազգանվամբ ուղևոր է եղել (Լ. Մնացականով):

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս