«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ՆԱՏՕ-ի ավանդը մեծ չի լինի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միգուցե ՆԱՏՕ-ն կարող է իր ավանդը ներդնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն այն մեծ չի լինի։ Այս մասին նոյեմբերի 6-ին՝ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում ունեցած հանդիպման ժամանակ, ասել է  ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության ներկայացուցիչ Ստեֆան Էլգերսման՝ անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը։

Նրա համոզմամբ հայ-թուրքական հարաբերությունները մեծ ռազմավարական կարեւորություն ունեն։ «Ես կցանկանայի, որպեսզի ՆԱՏՕ-ն Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործիք դառնար։ Բայց կարծում եմ, որ մենք նաեւ չպետք է պատրանքներ տածենք, որ հեշտությամբ կարող ենք կոտրել սառույցն այդ մարդկանց միջեւ։ Հնարավոր է, որ մենք կարող ենք մեր ավանդը ներդնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն այն մեծ չի լինի»,- նշել է Ստեֆան Էլգերսման։




Լրահոս