Ավտովթար Երեվանի Հ. Քոչար-Փափազյան խաչմերուկում.կա 4 տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն երեկ՝ ժամը 23.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. նախնական տվյալներով կա 3 տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ բախվել են “Օպել Վեկտրա” մակնիշի 34 VU 251 պետհամարանիշի և “Չերրի” մակնիշի 09 UL 425 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1990 թ. ծնված Գ. Դավթյանը, 1966 թ. Ա. Դույդույանը և 1966 թ. ծնված Զ. Զոհրաբյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են “Արմենիա” բժշկական կենտրոն։
Հիվանդանոցում Զ. Զոհրաբյանի վիճակը գնահատվել է ծանր, Ա. Դույդույանի և Գ. Դավթյանի վիճակները` միջին ծանրության։ 1979 թ. ծնված Ա. Սարյանը տեղափոխվել է “Սբ. Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է միջին ծանրության:
 




Լրահոս