NBC-ն Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի սանրվածքի մասին սքեթչ է նկարահանել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

NBC հեռուստաալիքը սքեթչ է հրապարակել, որը նվիրված է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, փոխանցում է Mediaite-ն:

5-րոպեանոց տեսանյութում գործողությունները ծավալվում են 2017թ.-ին միլիարդատեր Դոնալդ Թրամփի՝ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո: Սյուժեի համաձայն՝ Թրամփը պետք է պատմական հանդիպում ունենա Պուտինի հետ Մոսկվայի Կարմիր հրապարակում: Սակայն բանակցությունները սպառնալիքի տակ են գտնվում լուրջ վտանգի պատճառով՝ քամու, որը կարող է փչացնել ԱՄՆ նախագահի սանրվածքը:

Դրա հետ կապված՝ Պենտագոնում արտակարգ նիստ է անցկացվում, որի արդյունքների համաձայն՝ փոքրացված հատուկ խումբը հայտնում է Սպիտակ տան ղեկավարի գլխին, որտեղից պետք է «կառավարի սանրվածքը»: Մոսկվայում քամու դեմ պայքարն առանց կորուստների չի անցնում, սակայն արդյունքում հատուկ խումբը կարողանում է հաղթահարել խնդիրը, և Թրամփի սանրվածքը նույնիսկ գովեստի է արժանանում Պուտինի կողմից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս