ՐԱՖՖՈՒ ՀԱՅՐԸ՝ ԶԵՂԾԱՐԱՐ ՊՐՈՖԵՍՈ՞Ր. ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ ինքը դիտել է մի տեսանյութ, որտեղ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ հայագետ, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, ներկայացված է որպես պատմության կեղծարար: Սա առիթ դարձավ մարզպետի ու Ր. Հովհաննիսյանի “փոխհրաձգության”: “Ժողովուրդ”-ի ձեռքում է հայտնվել այդ սկանդալային տեսանյութը, որտեղ իսկապես Ռիչարդ Հովհաննիսյանի գործունեությունը բացասական է բնութագրվում. “1997թ. ամերիկյան հայագիտական կեղծ դպրոցի ներկայացուցիչները Ռիչարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ կազմեցին եւ հրատարակեցին “Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը” հակագիտական եւ հակահայկական երկհատոր դասագիրքը: Այս նույն պրոֆեսորի որդին՝ ԱՄՆ հետախուզության կողմից հովանավորվող (տեսանյութում Ր. Հովհաննիսյանի լուսանկարն է) Ֆլետչերենի համալսարանն ավարտած Ր. Հովհաննիսյանը, Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի նիստում, թուրք եւ ադրբեջանցի ներկայացուցիչների հետ միասին պահանջեց, որ ՀՀ-ին զրկեն ձայնի իրավունքից”: 

Ռիչարդ Հովհաննիսյանի մասին այդ տեսանյութի պատասխանատվությունը “Ժողովուրդ” օրաթերթը չի կրում, քանի որ հեղինակը մենք չենք, ու եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կռիվ ունի տալու, ապա հաստատ ոչ մեզ հետ: Մենք լրատվամիջոց ենք եւ կատարում ենք մեր պրոֆեսիոնալ առաքելությունը՝ վեր հանելով հասարակական հետաքրքրություն ունեցող բոլոր թեմաները՝ առանց սիմպատիաների ու անտիպատիաների:
Մանրամասները կարող եք տեսնել տեսանյութում՝ 




Լրահոս