«ԴԱՂԱԼ» ՄԱՐԴԻ՞Կ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀԿ-ն գործադիր մարմնի հերթական նիստն էր հրավիրել, որն առանց խոչընդոտ չանցավ: «Գլենդել հիլզ» ընկերությունից տուժած բնակիչները հավաքվել էին գրասենյակի մոտ՝ հանդիպելու Սերժ Սարգսյանին: Նիստից առաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստիպված եղան հանդիպել բողոքի ակցիայի մասնակիցներին: Նկատենք, որ նախորդ նիստերի ժամանակ Մարգարյանը մշտապես խուսափում էր փողոցում կանգնած որեւէ մեկի հետ զրուցելուց, իսկ երեկ, ժպիտը դեմքին, պատրաստակամ լսեց քաղաքացիների դժգոհությունը: Երբ ակցիայի մասնակիցներն Աբրահամյանին ասացին, որ իրենք չեն հանդիպել «Գլենդել հիլզ»-ի տնօրեն Վահե Յաղուբյանին, Տ. Մարգարյանը ուղղեց նրանց, թե մեկ տարի առաջ նրանք քաղաքապետի ներկայությամբ են հանդիպել: Աբրահամյանն էլ արձագանքեց. «Բայց դուք ինչ դաղալ մարդիկ եք, նոր ասում էիք՝ չեք հանդիպել»: Նկատենք, որ «դաղալություն» սովորաբար անում են մոլի խաղերի ժամանակ. թերեւս այդ պատճառով է Հովիկ Աբրահամյանի համար ամենահարազատ բառը «դաղալը»:
Ինչեւէ, մոտ 2 ժամ տեւած ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենք քննարկել են Երեւանի ավագանու ընտրություններին վերաբերող կազմակերպչական հարցեր:




Լրահոս