Յուրա Մովսիսյանը մարզվում է անհատական ծրագրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստները հավաքվել էին մոսկովյան ակումբի բազայում, որպեսզի սկսեն պատրաստվել Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ռուբին»-ի դեմ խաղին. հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Իսկ այսօր ֆուտբոլիստներն իրենց մարզումները սկսել են 11:30 մարզասրահում. այնտեղ նրանք անցկացրել են մոտ 40 րոպե, ապա` տեղափոխվել խաղադաշտ:

Մարզումներին չեն մասնակցել պաշտպան Եվգենի Մակեևը և հարձակվող Յուրա Մովսիսյանը, ովքեր աշխատում էին անհատական ծրագրով, ինչպես նաև` Ջանո Անանիձեն, ով վերականգնվում է վիրահատությունից հետո:




Լրահոս