Հանցավորության դեմ պայքարը պետք է լինի հետևողական. Բակո Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին ու վետե րաններին եւ պետական պարգեւներ ու կոչումներ շնորհել մի խումբ ծառայողների:

Իր խոսքում Նախագահը նշել է, որ հանցավորության դեմ պայքարը պետք է լինի հետեւողական ու կրի շարունակական բնույթ՝ հավելելով, որ այն անձնակազմից պահանջում է լուրջ պատրաստվածություն ու արհեստավարժության բարձր մակարդակ, նվիրվածություն եւ պատասխանատվություն ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում:

Բակո Սահակյանն ընգծել է, որ համակարգի առջեւ ծառացած խնդիրները եղել են եւ կմնան պետության ուշադրության կենտրոնում, եւ իշխանությունները կանեն հնարավորը ոստիկանների աշխատանքային ու սոցիալական պայմանների  բարելավման ուղղությամբ:

 




Լրահոս