Տեղադրվում է հանրապետության գլխավոր տոնածառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում Հանրապետության հրապարակում մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները:

Նախ ամբողջացվում են մետաղյա կոնստրուկցիաները, որից հետո դրանց վրա կամրացվեն հանրապետության տարբեր մարզերում սանիտարական էտման արդյունքում հատված եղևնիների ճյուղեր:

Մայր տոնածառը կունենա 32 մետր բարձրություն և կզարդարվի լուսադիոդային լույսերով ու նորաոճ խաղալիքներով:




Լրահոս