Հենրիխ Մխիթարյանը` տուրի խորհրդանշական հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Whoscored.com-ի և Kicker-ի վարկածով, ընդգրկվել է Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

«Վոլֆսբուրգ»-ի դեմ արտագնա խաղում 26-ամյա Մխիթարյանը խաղացել է 90 րոպե և կատարել 2 գոլային փոխանցում՝ հաղթանակ պարգևելով «Բորուսիա»-ին:

Ավելի վաղ Goal.com-ը և Whoscored.com-ը Հենրիխին ճանաչել էին «Վոլֆսբուրգ» – «Բորուսիա» խաղի լավագույն ֆուտբոլիստ: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա դարձել է 9 գոլային փոխանցման և 5 գոլի հեղինակ:




Լրահոս