Դավիթաշենում օձ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 30-ին՝ ժամը 13.55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 7-րդ փողոցի մոտակայքում`գերեզմանատան հարակից տարածքում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ օձը նկատվել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի Օղակաձև 3-րդ փողոցի թիվ 2 տանը: Ժամը 14.34-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:




Լրահոս