ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեց «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթը, որտեղ «Դորիանս»-ը գրավեց 18-րդ տեղը: Առաջին տեղում էր Դանիան, երկրորդում՝ Ադրբեջանը, երրորդում` Ուկրաինան: Հայաստանին այս անգամ որեւէ երկիր չտվեց 12 միավոր, մեր երկիրը 10 միավորի արժանացավ Վրաստանի, 8 միավորի` Բուլղարիայի կողմից: Ի զարմանս մեզ՝ Ռուսաստանը մեր երկրին տվեց ընդամենը 2 միավոր:
Այս առիթով yere1 նախագծի սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հումորով գրել է. «Ռուսաստանը 12-ի փոխարեն մեզ 2 միավոր տվեց, հայ «խոպանչիների» գործերը լավ չեն, հեռախոսների մեջ փող չկա: Եվրոպայում էլ կրիզիսա, մարդկանց ձեռքը փող չկա, որ քվեարկեն: Սրտի մխիթարանք: Ամեն դեպքում Dorians-ը էսօր խզարելա, ապրեն»:
Սցենարիստ, հաղորդավար Արմեն Թադեւոսյանն էլ կատարել է հետեւյալ գրառումը. «Եվրատեսիլի փոխարեն ավելի լավ կլիներ դիտել որեւէ էրոտիկ ֆիլմ: Գոնե ֆիլմում էդ ամեն ինչը առանց քվեարկության են անում»:




Լրահոս