Ազարը 8 ամիս դադարից հետո գոլի հեղինակ դարձավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը խախտել է չոր խաղերի շարքը, որը տևեց 8 ամիս: 25-ամյա բելգիացի ֆուտբոլիստն Անգլիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչում գրավեց «ՄԿ Դոնս»-ի դարպասը:

Ազարը գոլի հեղինակ դարձավ խաղի 55-րդ րոպեին` իրացնելով 11-մետրանոց հարված: Մինչ այդ պահը նա վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել 8 ամիս առաջ` 2015 թվականի մայիսի 25-ին: 31 հանդիպում Ազարն անցկացրել էր առանց գոլի հեղինակ դառնալու:




Լրահոս