Ապրիլից «Օրանժ» բջջային օպերատորն այլևս չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրանժ Արմենիա» բրենդի փոփոխությունը տեղի կունենա այս տարվա ապրիլին, և այսուհետ այն կդառնա «Յուքոմ»-ի բաժանորդ: Այս մասին այսօր հայտարարել է «Յուքոմ» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

«Ապրանքանշանի տեսանկյունից լուրջ փոփոխություններ չեն լինելու: «Յուքոմը» կպահպանվի: Նոր անակնկալներ են սպասվում` և՛ գովազդային արշավների, և՛ ծառայությունների տեսնակյունից լինելու են բազմաթիվ նորություններ: Ապրիլի ընթացքում փոփոխություններն իրականացվելու են, և մենք շարժվելու ենք «Յուքոմ» ապրանքանիշի ներքո»,- նշեց տնօրենը:

Իսկ «Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանն էլ նշել է, որ ընկերությունը շուտով կունենա նորովի ներկայացված սպասարկման սրահներ, որոնց թիվը կլինի մոտ 80, որտեղ հնարավորություն կլինի օգտվել թե՛ «Յուքոմ»-ի, թե՛ «Օրանժ»-ի տրամադրած ծառայություններից:

«Նոր ռոումինգ ծառայություն կլինի, իսկ ԱՄՆ և Կանադա կարելի է զանգել տեղական զանգերի գնով: Այդ ցանկն ավելի կընդլայնվի: Մենք այսօր փորձում ենք այն տեղերում, որտեղ կա մեծ սփյուռք է՛լ ավելի մատչելի սակագներ առաջարկել»,- հավելեց Արամ Բարսեղյանը:




Լրահոս