Պայթյուն Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ, փոխանցում է Reuters գործակալությունը: Պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, մոտ 200-ը վիրավոր է:

Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ պայթել է ականապատ մեքենան: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը:

Պայթյունի վայրում են գտնվում նաև երկրի ֆինանսների և պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև Աֆղանստանի ազգային անվտանգության վարչությունը:

Հաղորդվում է նաև, որ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է աֆղանական «Թալիբան» շարժումը:




Լրահոս