Թուրքիան գնդակոծում է Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական ստորաբաժանումները շարունակում են գնդակոծել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը: Այսօր համապատասխան հայտարարություն է տարածել Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը:

Ահաբեկիչների դիրքերի գնդակոծումը սկսվել է գիշերը տեղական ժամանակով ժամը 01:00-ին: Օպերացիայի արդյունքում լիկվիդացվել է հակառակորդի կենդանի ուժը, հայտնում է Trend-ը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ի պատասխան թուրքական Քիլիսի գնդակոծության՝ Թուրքիայի ԶՈւ-ն սիրիական սահմանին սկսել է ռմբակոծել ԻՊ դիրքերը:




Լրահոս