Armenian text to speach

Ծառուկյանի ցավակցական ուղերձը` Լեվոն Անանյանի մահվան կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ.
Խորապես ցավում եմ Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող և հրապարակախոս Լևոն Անանյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Լևոն Անանյանն այն մարդկանցից էր ում հայրենանվեր գործունեությունը դեռ երկար է հիշվելու ու գնահատվելու սերունդների կողմից:
Հենց նրա կողմից հիմնադրված “Ապոլոն” հրատարակչության շնորհիվ էր, որ առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացվեցին համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ: Անասելի մեծ էր նրա՝ հմուտ կազմակերպչի ունեցած դերակատարությունը Հայաստանի գրողների միության աշխատանքների կազմակերպման գործում:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա գործունեությունը և անուրանալի ավանդը գնահատող մեր բոլոր հայրենակիցներին:



Լրահոս