Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան խճուղու փողոցում բախվել են՝ Opel մակնիշի 77 LS 117, և “ՎԱԶ 21099” մակնիշի 41 SL 861 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 20-ից 22 տարեկան տղան մահացել է, իսկ 3 հոգի՝ որոնցից 2-ը պայմանագրային զինծառայողներ են, տեղափոխվել են 1-ինը` Տաշիրի, 2-րդը` Ստեփանավանի բժշկական կենտրոններ: 
Մանրամասները՝ shamshyan.com-ում 
Լուսանկարը Գագիկ Շամշյանի




Լրահոս