Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել քրդական դիրքերի ուղղությամբ. 10 զինյալ է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում և Հյուսիսային Իրաքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն այսօր հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը:

Ապրիլին և մայիսի սկզբին թուրքական ավիացիան մի քանի նման օպերացիաներ է իրականացրել, որոնց մասնակցել է ավելի քան 20 ինքնաթիռ:

Նշվում է, որ թուրքական օդուժի հարվածների տակ են հայտնվել Իրաքի հյուսիսում մի քանի շրջաններում ՔԱԿ զինապահուստները, զինյալների ապաստարաններն ու կրակակետերը:

Ավիահարվածների հետևանքով ՔԱԿ 10 զինյալ է սպանվել:




Լրահոս