Ասադի բանակը ճնշում է «Իսլամական պետության» ուժերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը հարձակում է իրագործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա Պալմիրայի շրջանում, որտեղ վերահսկողություն է սահմանել Ջեբել Էլ-Մազար և Ջեբել-Քալյաթ Էլ-Հիր բարձունքների վրա, ասվում է Սիրիայում հրադադարի հարցով ռուսական տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության մեջ:

«Հոմս գավառի Պալմիրա քաղաքի շրջանում կառավարական զորքերը ետ են մղել «Իրաքի և Լևանտի Իսլամական պետության» զինյալներին՝ վերահսկողություն սահմանելով ռամզավարական բարձունքների վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Համայում սիրիական բանակը կանխել է էլեկրտակայանը գրավելու՝ «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի ահաբեկիչների փորձերը: Տվյալ օբյեկտի կորուստը, որն էլեկտրաէներգիայով է մատակարարում գավառի զգալի մասին, ողջ բնակչության համար իրական հումանիտար աղետ կլինի:




Լրահոս