Սմարթֆոնների նոր մոդելներ 1 դրամով՝ «STARTPHONE» սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանի շրջանակում առաջարկվող սմարթֆոնների շարքը համալրվել է նոր մոդելներով, որոնք, ի դեպ, սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելիս կարելի է ստանալ ընդամենը 1 դրամով:

«Մենք ցանկանում ենք սմարթֆոնները և դրանց ընձեռած առավելությունները հասանելի դարձնել բոլորին: Այդ նպատակով պարբերաբար ընդլայնում ենք առաջարկվող սարքերի ընտրանին՝ հնարավորություն տալով բաժանորդին ընտրել իր կարիքներին և նախասիրություններին առավելագույնս համապատասխանող տարբերակը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Առաջարկվող մոդելներն՝ ըստ «STARTPHONE» սակագնային պլանի տարբերակների

Безымянный

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս