ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին ԲՀԿ-ում հրահանգ է տրվել` ԱԺ-ում ելույթների ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին չքծնել: Ու, չնայած դրան, ԲՀԿ գործարար մասը շարունակում է անհարմար դրության մեջ դնել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հրաժարված կուսակցական ղեկավարությանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, սակայն վերջինս ասաց, թե ԲՀԿ-ում նման որոշում չի կայացվել. «Ճիշտն ասած, զարմանում եմ հարցադրման անհրաժեշտության ծագման առիթով, որովհետեւ ԲՀԿ-ում ընդունված չէ, մեղմ ասած, առաջնորդվել քծնանքով, դա մեկ, երկրորդն էլ՝ մենք մեր քննարկումների ժամանակ անդրադառնում ենք սկզբունքային, բովանդակային, օրենսդրական հարցերին, քաղաքական կուրսին եւ այլն: Իսկ քաղաքական պահվածքը յուրաքանչյուրի համար ձեւավորված է»: Մինչդեռ ԲՀԿ-ական գործարար պատգամավորները երեկ իրար հերթ չէին տալիս Սերժ Սարգսյանին գովերգելու համար:




Լրահոս