ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԱՐԵԴԱՐՁ
Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, իր ծննդյան 71-ամյակը նշեց ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշեց, որ երբեք նախօրոք չի պլանավորում, թե ինչպես է նշելու իր ծննդյան օրը. ինչպես կստացվի, այնպես էլ կստացվի: Բայց եւ հավելեց, որ հետաքրքիր տարեդարձներ շատ է ունեցել: Առավել հիշարժաններից է 60-ամյակը, որը նշվել է ե՛ւ Երեւանում, ե՛ւ Լոս-Անջելեսում: Տպավորվել է նաեւ 70-ամյակը, որը նշել է իր մտերիմ ընկերների շրջապատում, ինչպես նաեւ երկրի նախագահի եւ առաջին տիկնոջ մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942թ. սեպտեմբերի 9-ին Թիֆլիսում: 1946թ. տեղափոխվել է Երեւան: 1964թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-66թթ. աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում որպես դերասան եւ ռեժիսոր: 1966-68թթ. եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան: Սովորել է Մոսկվայում, աշխատել է Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան եւ ռեժիսոր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, նկարահանվել տեղական եւ արտասահմանյան ֆիլմերում, մասնակցել տարբեր նախագծերի…

ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ԵՆ
Արամեն եւ Աննա Թովմասյանն ամուսնացել են: Թեեւ օգոստոսի 30-ին նախատեսված պսակադրությունը չկայացավ Արամեի հոր անժամանակ մահվան պատճառով, բայց եւ այնպես օգոստոսի 20-ին նախանշվածի պես զույգն օրինականացրել է իրենց  հարաբերությունները ՔԿԱԳ-ում: «Արամեն եւ Աննան ամուսնացել են. նրանց միությունն արդեն իսկ գրանցված է ԶԱԳՍ-ում: Հասկանալի պատճառներով այն մեծ շուքով չի նշվել»,-հայտնել է երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանը:




Լրահոս