Հարց քաղաքացիներից` ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ պրոթեզավորման պարագաներն անվճար ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել պրոթեզաօրթոպեդիկ պարագաները, վերականգնման տեխնիկական միջոցները պետական պատվերի շրջանակներում (անվճար) ստանալու համար: Եվ կցանկանայի իմանալ, թե ո՞վ իրավունք ունի անվճար ստանալ հաշմանդամի սայլակ:

Հռիփսիմե Մելքոնյան (57 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անձը պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագա ստանալու համար դիմում է կազմակերպություն՝ ներկայացնելով
-անձը հաստատող փաստաթուղթ (մինչեւ 16 տարեկան երեխաների համար՝ ծննդյան վկայական եւ նրա ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը),
-համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
-հաշմանդամներն առաջին անգամ դիմելու դեպքում` նաեւ վերականգնողական անհատական ծրագիր,
– լսողական սարք ստանալու համար` նաեւ սուրդոլոգի եզրակացությունը,
-աչքի եւ ձայնալարերի պրոթեզավորման համար` համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացությունները:
Հայտնում ենք նաեւ, որ առաջին խմբի հաշմանդամներին եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաներին վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան տրամադրվում է սայլակ: Հաշմանդամին սայլակը տրամադրվում է 3 տարի ժամկետով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է եղել 200 177 հաշմանդամություն ունեցող անձ, որն ընդհանուր բնակչության 6,6%-ն է: Նրանցից 7 801-ը՝ 3,9 %-ը, հաշմանդամ երեխաներն են: Հաշմանդամություն ունեցող անձանց մեջ 31,4 %-ը հաշմանդամ է ճանաչվել սրտանոթային խանգարումների հետեւանքով, 10,8%-ը՝ հոգեկան հիվանդությունների, 8,1%-ը՝ նորագոյացությունների, 7,9%-ը՝ նյարդային համակարգի հիվանդությունների, 7,4%-ը՝ էնդոկրին հիվանդությունների:




Լրահոս