Պորտուգալիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Բորուսիա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Գերեյրուի հետ պայմանագիր կնքելու մասին:

«Գերեյրուն տեխնիկապես ուժեղ խաղացող է, որն իրեն լավ է զգում ձախ եզրի մի քանի դիրքերում: Շատ ուրախ ենք, որ նա ընտրեց մեր ակումբը»,- ասել է «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը:

Գերմանական ակումբի հետ Գերեյրուի կնքած պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:




Լրահոս