«Զինված հանցախմբի» գործով տասը նոր վկաներ են ներգրավվել. ինչո՞ւ է ֆինանսավորողը շարունակում ազատության մեջ մնալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում հանցավոր խմբի գործով սայլը տեղից չի շարժվում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ տեւական ժամանակ է, ինչ նախաքննություն իրականացնող մարմինը, ի դեմս ազգային անվտանգության ծառայության, միայն երկարացնում է այս գործով կալանավորվածների կալանքի ժամկետը, բայց որպես այդպիսին որեւէ քննչական գործողություն չի իրականացվում:

Կալանավորվածների հարազատների համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչու է  ԱԱԾ-ն ազատության մեջ պահում այն անձին, որը, ըստ էության, ֆինանսավորել է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված խմբին, իսկ, ահա, իրենց հարզատներին մեկ հեռախոսային խոսակցության կամ հանդիպման համար ամիսներով պահում է կալանքի տակ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «զինված հանցախմբի» գործով մոտ 10 հոգի նոր վկաներ են ներգրավվել, որոնք հարցաքննվել են: Թե ինչ են ասել նրանք, մեզ չհաջողվեց պարզել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս